Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը Լիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար Առաքելյանը Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ «Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին Դիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամ Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը Նեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ 

ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքը

Հայաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար.

«Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք:

Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներում ընդգրկված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հանդիսանալով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործընկերը: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով նախագծային աշխատանքների ընթացքը, նշել է, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը նախագծվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Նախագիծը քննարկվում է ամենայն մանրամասնությամբ՝ դիտարկելով յուրաքանչյուր դետալ: Մեր իրականության մեջ քաղաքաշինական որևէ նախագիծ, թերևս, այսպիսի մանրամասնությամբ չի քննարկվել մասնագետների կողմից: Այս նախագիծը մեզ համար՝ որպես ճարտարապետության և շինարարության ոլորտում կրթական ծրագիր իրականացնող բուհի, շատ հետաքրքիր և ուսանելի նորություն է»:

Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ:

Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով:

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ:

«Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարևորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը և կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլև առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ և մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի տրամադրման նոր քաղաքականությունը, ըստ որի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Ժաննա Անդրեասյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ՝ մասնագիտությունների ցանկի համալրման նպատակով:

Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և ընթացիկ մի շարք այլ խնդիրների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումըՆեթանյահուի դաշինքը նախնական արդյունքներով չի ապահովել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունըՄիրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալՋեֆրի Հինթոն․ ի՞նչ կլինի, երբ արհեստական բանականությունն ավելի խելացի դառնա, քան մարդըԳորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումԱրմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախիԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասինՍպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ ԺողովուրդՈ՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպան
Ամենադիտված