Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և հուսալի դաշնակիցը. Բաքվում Ռուսաստանի դեսպանություն
ԱշխարհԱդրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, լավ հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակից, ասվում է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է Interfax-ը։
«Երկու երկրների հարաբերությունները հիմնված են հավասարության և բարիդրացիության սկզբունքների, բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Պետությունների միջև փոխգործակցության զարգացումը նպաստում է Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվեց Մոսկվայում՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի հասցրեց»,-ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ կա երկուստեք շահագրգռվածություն ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։