Մակրոնը Ռուսաստանին կասկածում է Օլիմպիական խաղերը տապալելու մտադրության մեջ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է արել 2024 թվականի ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին Ռուսաստանի միջամտության մասին։
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ ինքը «կասկած չունի», որ Ռուսաստանը թիրախավորելու է այս ամառ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը:
«Ես կասկածներ չունեմ, այդ թվում՝ տեղեկատվության առումով», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով Օլիմպիական խաղերին Ռուսաստանի սպառնալիքի մասին լրագրողների հարցին։