Մակրոնն «օգտակար տեղեկություն» ունի Մոսկվայի համար
ԱշխարհՖրանսիան «օգտակար տեղեկություններ» ունի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուի հեռախոսազրույցը։
«Ես իսկապես խնդրել եմ ծառայությունների տնօրենին և համապատասխան նախարարին տեխնիկական բանակցություններ վարել։ ...Առաջին հերթին համերաշխություն հայտնելու համար, և քանի որ մենք օգտակար տեղեկություններ ունենք այդ ահաբեկչության ծագման և կազմակերպման մասին, ես այն չեմ բացահայտի այստեղ»,- նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ Մոսկվայի պնդումները «ահաբեկչության կազմակերպման մեջ ուկրաինական հետքի մասին» «տարօրինակ են և սպառնալից»։
«Ծիծաղելի է ասել, որ դրա հետևում Ֆրանսիան է կանգնած, որ դրա հետևում կանգնած է Ուկրաինան։ Աբսուրդ է։ Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Մակրոնը։