Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր ավանդական արժեքները
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 4-ին հայտարարել է, որ երկիրը ստիպված է և պետք է պաշտպանի իր ավանդական արժեքները։
«Դա պակաս արդիական չէ և հիմա, երբ ստիպված ենք և պետք է պաշտպանենք մեր ավանդական արժեքները, մեր մշակույթը, մեր ավանդույթները, մեր պատմությունը։ Դա շատ կարևոր է երկրի ապագայի համար։ Այսօրվա տեղեկատվական հոսքում դա շատ ծանր և բարդ աշխատանք է, բայց շատ հետաքրքիր և կարևոր»,- ասել է ՌԴ նախագահը կառավարության անդամների հետ հանդիպմանը։