Ադրբեջանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Աշխարհ
Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հերթական անգամ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով։
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները տարբեր հետախուզական առաքելություններ են իրականացրել պայմանական հակառակորդի տարածքի խորքում՝ լեռնային և ժայռոտ տեղանքներում, ինչպես նաև գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտներում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ