Նեթանյահուն նշել է Գազայի հատվածում հրադադարի պայմանները
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առանց ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման, Գազայի հատվածում հրադադար չի հաստատվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես հասկացրել եմ միջազգային հանրությանը, որ առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի։ Սա Իսրայելի կառավարության քաղաքականությունն է, և ես ողջունում եմ այն փաստը, որ Բայդենի վարչակազմը վերջերս հասկացրեց, որ շարունակում է հավատարիմ մնալ նույն դիրքորոշմանը»,- ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ պատանդների փոխանակման եւ հրադադարի գործարքը կանխում է ոչ թե Իսրայելը, այլ ՀԱՄԱՍ-ը։