Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է երկրի արտաքին քաղաքականության մասին
ԱշխարհՍլովակիայի նախագահական ընտրություններում հաղթած Պետեր Պելեգրինին ասել է, որ երկիրը կշարունակի իր արտաքին քաղաքականության մեջ կենտրոնանալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա, սակայն որոշումներ կայացնելիս գործելու է ավելի անկախ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես կարող եմ երաշխավորել Սլովակիայի բոլոր քաղաքացիներին, որ հանրապետությունը ամուր խարսխված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա: Ոչ ոք չի կարող փոխել մեր արտաքին քաղաքականության ուղին, բայց ես հաստատում եմ, որ այդ կազմակերպություններում մենք պետք է ավելի անկախ գործենք, պետք է մեր ձայնը լսելի դարձնենք»,- ասել է Պելեգրինին։
Նա ընդգծել է, որ Սլովակիան պետք է ընդդիմանա պետության վրա բացասական ազդեցություն ունեցող ցանկացած որոշմանը։ Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ չնայած իր կողմնորոշմանը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, Սլովակիան «պետք է նայի բոլոր ուղղություններով»։