Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի գումարտակների 80%-ի ոչնչացման մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարած գումարտակների 80%-ը։ Նա այս թվերը մեջբերել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ուղիղ վեց ամիս անց կառավարությանն ուղղված ուղերձում։
Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 19-ը ոչնչացվել են։ Մինչ այս՝ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային զորքերը դուրս էր բերել Գազայի հատվածի հարավից։ Հաղորդվել էր, որ Գազայի հարավում մնացել է Իսրայելի բանակի միայն մեկ բրիգադ, որը կապահովի Իսրայելի հարավը Գազայի հատվածի ափին կապող միջանցքի անվտանգությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ