Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 283 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Պորտ Մորսբիից 408 կիլոմետր հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնը գտնվել է 56 կիլոմետր խորության վրա։