Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը ապրիլի 8-9-ը կայցելի Չինաստան եւ բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։
Կողմերը մտքեր կփոխանակեն մի շարք «թեժ թեմաների» և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Բացի այդ, նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև փոխգործակցությունը ՄԱԿ-ի, BRICS-ի, G20-ի և այլ հարթակներում: