Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Օրենբուրգի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Օրենբուրգի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Նա համապատասխան հեռագիր է ուղարկել ռուսական պետության ղեկավարին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
Դրանում ասվում է, որ Կիմ Չեն Ընը կառավարության, Հյուսիսային Կորեայի ժողովրդի և իր անունից «խորը կարեկցանք է հայտնել» Պուտինին և ռուս ժողովրդին, ովքեր տուժել են ջրհեղեղից։
ԿԺԴՀ ղեկավարը Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին մաղթել է տարերային աղետի հետեւանքների շուտափույթ վերացում, իսկ տուժած շրջանների բնակչությանը բարեկեցություն։
Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը մշտապես կլինի Ռուսաստանի Դաշնության ժողովրդի հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու