Հունաստանը հայտնել է, որ երկիրը կարող է Ուկրաինային փոխանցել ավելի քան 30 F-16 կործանիչ
ԱշխարհՀունաստանը կվաճառի 108 հին կործանիչ, որից 32 F-16C/-D Block 30-ը կարող է փոխանցվել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է հունական Newsbreak տեղեկատվական պորտալը։
Մինչև 2030 թվականը Հունաստանը նախատեսում է լայնածավալ բարեփոխում իրականացնել և հին կործանիչները փոխարինել 200 4-րդ և 5-րդ սերնդի ինքնաթիռներով։
Նախնական գնահատականներով՝ երկիրը կստանա 2-ից մինչև 2,5 միլիարդ եվրո, միևնույն ժամանակ, 3-րդ սերնդի F-4E կործանիչների վաճառքի հնարավորությունները «գործնականում զրոյական են»,-ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի խոսքերն է մեջբերել պորտալը։