Թաիլանդում առաջարկել են ստեղծել Շենգենի համօրինակը
ԱշխարհԹաիլանդը հրավիրել է Հարավարևելյան Ասիայի պետություններին՝ ստեղծելու Շենգենյան գոտու համօրինակը տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։
Ըստ հրապարակման՝ վերջին ամիսներին Թաիլանդի վարչապետ Սրետա Թավիսինը նման նախաձեռնության մասին խոսել է Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի և Մյանմայի գործընկերների հետ զրույցներում։
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս երկրները 2023 թվականին ընդունել են մոտ 70 միլիոն զբոսաշրջիկների։ Համատեղ վիզաների ծրագիրը նրանց թույլ կտա գրավել էլ ավելի շատ ճանապարհորդների, ովքեր կկարողանան ազատ տեղաշարժվել վեց երկրների հանգստավայրերի միջև:
Դրանով Թաիլանդը կարող է ավելացնել իր զբոսաշրջության եկամուտը և այդպիսով հաղթահարել ներկայիս տնտեսական դժվարությունները: