Իրանը պատերազմ չի ցանկանում․ ՌԴ-ում ԻԻՀ դեսպան
ԻրանԻրանը չի ցանկանում ընդլայնել պատերազմական գոտին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու, սակայն, ինչպես նշել է Իրանի առաջնորդը, ապտակը ժամանակին կտրվի։ Ինչպես հստակ ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախագահը, նախաձեռնությունը լինելու է Իրանի զինված ուժերի ձեռքում»,- ասել է Ջալալին։
Նրա խոսքով՝ Թեհրանը կնշի ժամը, ամսաթիվը և ինչպես կարձագանքի։
Իրանի դեսպանը նաև ասել է, որ Իրանը մինչ այժմ ապացուցել է, որ չի ցանկանում ընդլայնել «հակամարտության և պատերազմի գոտին»։