Հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ․ Նեթանյահու
Աշխարհ
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ում խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ, լայնածավալ և ինտենսիվ հարձակում է իրականացվելու ամբողջ ուժով»,– նշել է նա։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը զեկույց է ստացել Կահիրեում պատանդների ազատ արձակման բանակցությունների մասին։ Նեթանյահուն նշել է, որ իսրայելցի պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին ամբողջությամբ հաղթելու համար անհրաժեշտ է իրականացնել լիկվիդացում Ռաֆահում և ոչնչացնել մնացած ահաբեկիչներին։ Նա ընդգծել է, որ ժամկետն արդեն համաձայնեցված է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ