Սունակը և Մակրոնը քննարկել են Կիև զինամթերքի մատակարարումների ավելացման հարցը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության սարքավորումների մատակարարումների ավելացման հարցը։
Այս մասին հայտնել են Սունակի գրասենյակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ պետությունների ղեկավարները համաձայնության են եկել ուկրաինական հակամարտությունում Մոսկվայի հաղթանակը կանխելուն ուղղված ջանքերի ակտիվացման հնարավորության շուրջ։
Ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերի դասակի հրամանատարը հայտարարել էր, որ Կիևը կպարտվի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում, եթե արևմտյան երկրները նվազեցնեն ռազմական աջակցության չափը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու