Կուրգանի շրջանում տարհանվում են թանգարանային ցուցանմուշները
ԱշխարհԿուրգանի շրջանում ջրհեղեղի պատճառով սկսվել է թանգարանային ցուցանմուշների տարհանումը։ Այս մասին ասվում է VKontakte-ում թանգարանների տարածաշրջանային ասոցիացիայի հաղորդագրության մեջ։
Դեկաբրիստների տուն-թանգարանից, Վիլհելմ Կյուչելբեկերի տուն-թանգարանից և Կուրգանի քաղաքի պատմության թանգարանից հանվում են արժեքավոր իրեր, դրանք ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը։
Մյուս թանգարանները դեռ գործում են սահմանափակ ռեժիմով։ Փորձագետները Տոբոլ գետում ջրի մակարդակի պատմական գագաթնակետ են կանխատեսում, ուստի, Կուրգանի շրջանի բնակավայրերի բնակիչները պետք է անհապաղ տարհանվեն՝ իշխանությունների համապատասխան նախազգուշացումների համաձայն: Այս մասին հայտարարել է Ուրալի դաշնային շրջանում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Յակուշեւը։
Կուրգանի շրջանի ղեկավար Վադիմ Շումկովը հայտնել է, որ Զվերինոգոլովսկոե գյուղի Տոբոլ գետում ջրի ընդհանուր մակարդակը վերջին 24 ժամում բարձրացել է ավելի քան 1,5 մետրով։ Ապրիլի 8-ից ջրի մակարդակը բարձրացել է 157 սանտիմետրով։