Իսրայելը կխնդրի ԱՄՆ–ին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱշխարհԻսրայելը, ի պատասխան արտահանման սահմանափակումների հետ կապված թուրքական իշխանությունների գործողությունների, կպատրաստի թուրքական ապրանքների «ընդարձակ» ցուցակ, որոնց ներմուծումը հրեական պետություն կարգելվի, քանի որ Անկարան միակողմանիորեն խախտել է առկա երկկողմ առևտրային համաձայնագրերը, հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը հանձնարարել է ԱԳՆ տնտեսական վարչությանը պատրաստել ապրանքների ընդարձակ ցանկ, որոնք Թուրքիան չի կարողանա արտահանել Իսրայել։ Թուրքիան միակողմանիորեն խախտում է Իսրայելի հետ առևտրային համաձայնագրերը, և Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ», - ասված է հայտարարության մեջ։
Կացը շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հերթական անգամ զոհաբերում է թուրք ժողովրդի տնտեսական շահերը՝ հանուն ՀԱՄԱՍ–ին աջակցության։
«Իսրայելը չի ենթարկվի բռնության և շանտաժի, չի բողոքի առևտրային համաձայնագրերի միակողմանի խախտման համար, այլ զուգահեռ քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, որոնք կվնասեն թուրքական տնտեսությանը: Բացի այդ, ես հանձնարարել եմ կապ հաստատել ԱՄՆ-ում կազմակերպությունների հետ, դադարեցնել ներդրումները Թուրքիայում և կանխել ապրանքների ներմուծումը Թուրքիայից, և խնդրել եմ ԱՄՆ Կոնգրեսի մեր ընկերներին ուսումնասիրել օրենքների խախտումը և համապատասխանաբար պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ», - ասել է Կացը: