ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին․ Բորել
Աշխարհ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ «բոլոր հանգամանքներում պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին», ինչն ստիպում է ԵՄ-ին ուժեղացնել սեփական պաշտպանական կարողությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«ՆԱՏՕ-ն մեր հավաքական անվտանգության կենտրոնում է: Բայց ՆԱՏՕ-ն նաև պետք է ընդունի փոփոխվող աշխարհը և փոխվի դրա հետ միասին: Նախկինում ենթադրվում էր, որ իր անվտանգության համար եվրոպական ռազմավարական պատասխանատվության ուժեղացումը կվնասի ՆԱՏՕ-ին և կհանգեցնի ԱՄՆ-ի հետ անմիաբանության: Անմիաբանության այս վտանգը այլևս չի բխում եվրոպական կողմից, այն գալիս է ԱՄՆ քաղաքականությունից»,- ասել է նա Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ կատարած այցերի ժամանակ ամերիկացի քաղաքական գործիչներն «իրենք են ասել՝ ավելի շատ պատասխանատվություն վերցրեք ձեր սեփական եվրոպական անվտանգության համար»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու