ԱՄՆ-ն ցեղասպանության նշաններ չի տեսնում Գազայում Իսրայելի գործողությունների մեջ․ Օսթին
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում մարտերի ժամանակ։
«Մենք դրա ապացույցներ չունենք», - ասել է Օսթինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը, վիրավորվել է մոտ 76 հազար մարդ։