Ինչպես է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն արձագանքել իր որդիների և թոռների սպանությանը (տեսայութ)
ՏեսանյութերՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հաստատել է իր երեք որդիների և թոռների սպանությունը։
Լրատվամիջոցները գրում են, որ նա տեղեկացվել է իր հարազատների զոհվելու մասին Դոհայի հիվանդանոցներից մեկում գտնվելիս։ Հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութը։
Բացի այդ, արաբական լրատվամիջոցների հետ զրույցում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ասել է․
«Շնորհակալ եմ Աստծուն այս պատվի համար ... Իմ ընտանիքի մոտ 60 անդամ արդեն նահատակ է դարձել, Պաղեստինի ժողովրդի համար նրանց միջև տարբերություն չկա... իսրայելցի թշնամին սխալվում է, եթե կարծում է, որ երեխաներիս սպանելով՝ մենք կփոխենք մեր դիրքորոշումը»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու