Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել «Միր» քարտերից հրաժարվող երկրների նկատմամբ
ԱշխարհՌուսաստանի Կենտրոնական բանկը աշխատում է վճարման այլընտրանքային եղանակների վրա «Միր» քարտերի սպասարկումից հրաժարված երկրներում, և հնարավոր է համարում Ռուսաստանի Դաշնության կողմից պատասխան սահմանափակումները, բայց միայն որպես «ծայրահեղ միջոցներ»՝ համագործակցությունից հրաժարվելու դեպքում, ասել է ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։
Չորեքշաբթի օրը ՌԴ Պետդումայի պատգամավորը Նաբիուլինային հարցրել է, թե ինչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել ՌԴ Կենտրոնական բանկը նոր սահմանափակումներին հակազդելու համար։
«Իսկապես, պատժամիջոցները չեն դադարում մեր ֆինանսական հատվածի վրա, դրանք ուժեղանում են։ Եվ, չնայած այս պատժամիջոցներին, մենք շարունակում ենք երկխոսությունը բարեկամ երկրների հետ ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ու այլընտրանքային լուծումների որոնման շուրջ»,- ասել է Նաբիուլինան։
«Հայտնի պատճառներով ես չեմ բացահայտի, թե ինչ այլընտրանքային լուծումների վրա ենք աշխատում», - ասել է Նաբիուլինան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր գործընկեր երկրներին բացատրում է, որ փոխադարձ շահերից է բխում աշխատող վճարային մեխանիզմների ստեղծումը։
«Նրանք նաև հետաքրքրված են Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերով, աշխատանքային միգրանտների կողմից տրանսֆերտներով։ Եվ մեր գործընկերներից շատերը հասկանում են, որ դա երկուստեք շահավետ է»,- ասել է Նաբիուլինան։
«Ինչ վերաբերում է արձագանքման միջոցներին, ապա, իհարկե, տեսականորեն դա հնարավոր է՝ և՛ սահմանափակումներ, և՛ արգելքներ։ Բայց կարծում եմ, որ դրանք պետք է դիտարկվեն որպես ծայրահեղ միջոցներ երկրների նկատմամբ, եթե նրանք իրենց կառուցողական չեն պահում և չեն աշխատում լուծումներ ու այլընտրանքային մեխանիզմներ գտնելու ուղղությամբ»,- հավելել է նա։