Փորձել են ահաբեկչություն իրականացնել Դոնեցկում և փախչել Թուրքիա․ կա 6 ձերբակալված (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Կենտրոնական Ասիայի պետության վեց քաղաքացիների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում Դոնեցկի ռազմական օբյեկտներից մեկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
Հետախուզական ծառայությունն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորման գործողությունների համակարգումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից։ «Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարելուց հետո դրա մասնակիցները ծրագրել էին մեկնել Թուրքիա, որտեղից մտադիր էին անցնել Ուկրաինա»,- պարզաբանել է ՌԴ ԱԴԾ-ն։
Ահաբեկիչների բնակության վայրից առգրավվել են երկու պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարքեր և ձեռքի նռնակներ։