«Հունգարիայի Հայ ինքնավարության» նոր գրասենյակ է բացվել
ԱշխարհՍեպտեմբերի 17-ին Բուդապեշտում տեղի ունեցավ Հունգարիայի Հայ ինքնավարության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ժապավենը կտրեցին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի կառավարության պետական նախարար Միկլոշ Շոլտեսը և Հայ ազգային ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը։ Հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
Ողջույնի խոսքերով հանդես եկան պետական նախարար Շոլտեսը, ով կարևորեց Հունգարիայի հայության դերը Հունգարիայի կյանքում։ Հունգարիայում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ համայնքի կամրջող դերին ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում, իսկ Հայ ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը շնորհակալություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը Հայ ինքնավարությանը նոր գրասենյակի տրամադրման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը Հունգարիայի Ազգային ժողովի Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանին պարգևատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով և կարևորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաև Ն․Հակոբյանի ավանդն այդ հարցում։