ՌԴ դեսպանն ու Կապանի համայնքապետը քննարկել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը
ՏեսանյութերԿապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, մասնավորապես երիտասարդության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումներին, այդ համատեքստում կարևորվել երիտասարդների ակտիվ մասնակցությունը և հետագա համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունները։