Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
Քաղաքական«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկնարկի արարողությանն ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Նա նշեց, որ կրճատվել են բոլոր ոլորտները՝ անասնապահություն, բուսաբուծություն, ջերմատնային տնտեսությունների արտադրանք։
«Այս տարի 4 տոկոս, 8-9 տարվա մեջ գյուղատնտեսության նվազումից հետո, աճ է գրանցվել, այն էլ գրանցվել է ծաղիկի արտադրության ավելացման շնորհիվ»,- ասաց Հ.Մնացականյանը։
Գյուղատնտեսը համոզված է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է դառնալ լավագույններից մեկը տարածաշրջանում, քանի որ երկիրն ունի ջուր, արև, լավ կլիմա, որոնց շնորհիվ կարելի է ունենալ զարգացած գյուղատնտեսություն։
Աղբյուր` Panorama.am