Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունի
ՔաղաքականԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ղեկավարությունն այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը հղումով:
«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, բացի հենց մայրաքաղաքային կենտրոնը տեղափոխելուց», - ասել է նա:
Նախագահը նշել է, որ անհնար է դառնում շարունակել Թեհրանը մայրաքաղաք պահելը մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։
«Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը: Եթե մենք ուզում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, հետո դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա էլ ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ նոր մայրաքաղաքային կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք։
Նյութի աղբյուր՝ Tert.am