Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան
Այլ
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը սեպտեմբերի 10-ից 11-ը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կքննարկի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանն ուղղված խաղաղության ջանքերը, հայտնում է India Today-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գրում է news.am-ը։
Այցի ընթացքում պաշտոնյան կմասնակցի նաև BRICS-ի հանդիպմանը, հավելել են աղբյուրները։
BRICS-ի հանդիպման շրջանակում Դովալը երկկողմ հանդիպումներ կունենա նաև ռուսաստանցի և չինացի գործընկերների հետ՝ քննարկելու հուլիսին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)