Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Քաղաքական
Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է Վրաստանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու մտադրության մասին։ Այս մասին նա սեպտեմբերի 8-ին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Տեղեկացնում եմ երկրի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղումը Վրաստան դադարեցնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որպես այս որոշման պատճառ՝ Սիբիգան մատնանշել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի կողմից դիվանագիտական իրողությունների թյուրըմբռնումը։ Այս պահին Վրաստանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատարը Միխայիլ Խարիշինն է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից