Լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին՝ ԼՂ նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը
ՔաղաքականՍեպտեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են իրավապահները, Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված տան լոգարանում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել են նրա մահը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր վրա։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:
Կայքի տեղեկություններով՝ վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել է ԼՂ նախկին նախագահներից մեկը։