Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ
ՔաղաքականԻրանը կշարունակի աջակցել տարածաշրջանի հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների խցանումների վերացմանը և Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Կովկասում խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների օգտին է։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, գրում է Tasnim-ը:
«Իրանը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, և մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում տրանսպորտային ուղիների արգելափակման վերացումը։ Այս շրջանակը կարող է օգնել ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։
Մենք նաև հստակորեն դեմ ենք արտահայտվում սահմանների ցանկացած փոփոխությանը, որը հակասում է երկրների քաղաքական անկախությանը։ Մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը»,-ասել է Քանանին։