Ճապոնիայում ձերբակալել են կնոջն օրական 100 անգամ զանգահարող տղամարդուն. Sora News
ՔաղաքականՃապոնիայում ոմն տղամարդու են ձերբակալել նրա համար, որ օրական 100 անգամ զանգահարել է կնոջը և պարզապես լռել է և լսափողի մեջ ծանր շնչել։ Գրում է news.am-ը։
Արդյունքում կինը դիմել է ոստիկանության օգնությանը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հեռախոսային խուլիգանը ճապոնուհու ամուսինն է։ Նրան ձերբակալել են և մեղադրանք առաջադրել անձին հետապնդելու համար։ Ինքը՝ ճապոնացին, իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկանում է իր սերն արտահայտել կնոջը լուռ զանգերի միջոցով։
«Ես սիրում եմ կնոջս և զանգել եմ նրան խոսք անգամ չասելով», - խոստովանել է նա:
Ոստիկանությունում հավելել են, որ իրենց աշխատանքային պրակտիկայում սա առաջին նման դեպքն է։