ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
Արտակարգ ՊատահարՄիացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն և այլ դաշինքները, որոնց կենտրոնական ուժերն են Վաշինգտոնն ու Լոնդոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Բլինքենը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք քննարկել ենք և մեր թիմերն առաջիկա օրերին ավելի լայնորեն կքննարկեն, թե ինչպես կարող ենք ամրապնդել դաշինքները, որտեղ կենտրոնական մաս ենք կազմում, հատկապես ՆԱՏՕ-ն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Աղբյուրը` 24news.am