Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է, հանդիպել են Նուբար Աֆեյանին
ՔաղաքականՏնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները: Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած մատյաններին: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Պատվիրակությունը հանդիպել է նաև բարերար, դոկտոր Նուբար Աֆեյանին, ներկայացրել Մատենադարանի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները: