Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
ՔաղաքականԵրևանյան երկխոսություն» ֆորումում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 10-ի ելույթը թե՛ խաղաղ համաձայնագրի նախագծի, թե՛ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ «իրականության ակնհայտ խեղաթյուրումներ է պարունակում», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նշվել է, որ անընդունելի են Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից «Խաղաղության պայմանագրի» նախագիծը ստորագրելու կոչերը՝ դրանից բացառելով չհամաձայնեցված կետերը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերը:
«Հայ պաշտոնատար անձանց՝ խաղաղ համաձայնագրի նախագիծ ստորագրելու կոչերը՝ չհամաձայնեցված դրույթների բացառմամբ և առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերով, անընդունելի են։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծը, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների դադարեցումն է, որոնք արձանագրված են. այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, դրանց թվում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակի հղում է անում Հայաստանի անկախության ակտին և կոչ է անում միավորվել Լեռնային Ղարաբաղին։
Աղբյուր` Փաստինֆո