«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Պեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին Տուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում McDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AI Նոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասին Թաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ» Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերը ՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համար «Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ Ամստերդամ 

35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում

Բլոգոսֆերա

2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել 7.56 գրամ նախնական քաշով բուսական զանգված՝ յուրահատուկ հոտով։

Պարզվել է, որ 35-ամյա երիտասարդը սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տելեգրամյան ալիքից պատվիրել է 110 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը, իրացնելու նպատակով, տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ տարբեր վայրերում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս դեռևս 2024թ․ հուլիսի 20-ից 100 ԱՄՆ դոլար դեպոզիտ գումար մուտքագրելով տելեգրամյան նույն կայք-էջի միջոցով իրեն փոխանցված հաշվեհամարին, ամենօրյա ռեժիմով սկսել է ձեռք բերել օրական շուրջ 20-50 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնք տեղադրել է Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների բազմաթիվ վայրերում։

Միայն սեպտեմբերի 3-ին և 4-ին նա Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում տեղադրել է ընդհանուր 154 փաթեթ թմրամիջոց, ապա լուսանկարել դրանց գտնվելու վայրերը և կոորդինատներն ուղարկել տելեգրամյան նշված կայք-էջին՝ յուրաքանչյուր փաթեթի դիմաց 7 դոլար գումար ստանալու պայմանով։ Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվում են՝ փոխակերպվելով կրիպտոարժույթներով։

Երիտասարդը պարեկների կողմից կանգնեցվել և ձերբակալվել է թմրամիջոցների տեղադրման վայրերի լուսանկարները տելեգրամյան կայքի օգտատիրոջն ուղարկելու ընթացքում։

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է համապատասխան քննչական գործողություն, որի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք վայրերից հայտնաբերվել են 13 փաթեթ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ անձի մոտ հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 35-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Ամենադիտված