Հույս ունենք՝ Պուտինն ու Էրդողանը կշփվեն. Պեսկով
ԲլոգոսֆերաԿրեմլը ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հույս ունենք, որ երկու նախագահները կշփվեն Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում: Մենք հուսով ենք, որ նման հնարավորություն կստեղծվի մեր երկու պետությունների ղեկավարների համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի միջև շփումը տեղի կունենա մինչև տարեվերջ: