Տիգրան Խզմալյան ու Արման Բաբաջանյանը ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք կանցկացնեն
ԲլոգոսֆերաՍեպտեմբերի 16-ից մեկնարկում է Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով արեւմտամետ գործիչների ստորագրահավաքը։
Նախաձեռնության հեղինակներն ու գործող անձիք Տիգրան Խզմալյան ու Արման Բաբաջանյանն են։ Մտադիր են գյուղեր ու քաղաքներ շրջել, տնետուն ընկել ու եվրոպական ընտանիքում Հայաստանի լուսավոր ապագայի խոստումով ստորագրություններ «կորզել»: