Արաբկիրում 35 ժամ գազ չի լինելու
Բլոգոսֆերա«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.Սաքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: