Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար
ՏեսանյութերԵրևանի և մարզերի բոլոր դպրոցները մինչև 2026 թվականը պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ լաբորատորիաներով:
Այս մասին ասուլիսում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը նշեց, որ մեծ թվով դպրոցներ արդեն ստացել են լաբորատոր գույք:
«Ըստ մեր պլանավորածի, կառավարության ծրագրի համաձայն՝ մինչև 2026 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է հագեցված լինեն ֆիզիկայի, քիմիա, կենսաբանության, աշխարհագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ անհրաժեշտ լաբորատորիաներով»,-ասաց Անդրեասյանը: