Սա տեղի չէր ունենա, եթե Արսեն Գևորգյանը ձեր կողմից չթիրախավորվեր. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) 

Կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

Տեսանյութեր

«Երբ սկսում եմ որևէ գործ, կասկածն այդտեղ տեղ չունի: Երբ արդեն ճանապարհին եմ, կասկած չեմ ապրում, իմ կյանքի փորձով կասեմ, որ դա միայն խանգարում է գործին: Միայն 1 անգամ, երբ Գյումրու նկարահանումների ժամանակ պետք է 75 սմ ծանրաքարերի վրա թռչեի, ես Աստծուն խնդրեցի, որ, եթե 3 հնարավորություն ունեմ կյանքում բան խնդրելու, խնդրում եմ այնպես արա, որ ծունկս չկոտրեմ և նկարահանումները կանգ չառնեն»,- Ֆիլմի պրեմիերայից առաջ անկեղծացավ Աննա Մաքսիմը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երկար սպասված՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Պրեմիերայի հետաքրքիր դրվագներեն ու դերասանների հետ զրույցներն առանձնացրել է Tert.am Life-ն

«Թիմին ստել ու ասել, գումար կա, սկսում ենք՝ մեծ ռիսկայնություն էր». Աննա Մաքսիմ

«Առողջությունից թանկ ոչինչ չկա, բայց ինչպես իմ հերոսուհին է ապացուցել՝ ամեն բան հաղթահարելի է...

Ծանրաձողը բարձրացնելն ավելի հեշտ էր, քան Գյումրու բարբառով խոսելը:

Չեմ ուզում դրոշակ սարքել բոլոր այն տառապանքները, որոնց միջով անցել եմ, բայց արդեն ունենալով սպորտային տվյալներ, գալ մի կետի հասնել, ու հասկանալ, որ գումար դեռ չկա, թիմին ստել ու ասել, գումար կա, սկսում ենք՝ մեծ ռիսկայնություն էր, բայց որտեղ չկա ռիսկ, չկա հաջողություն:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ եղան այս գաղափարին, շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ վստահեցիին ու կանգնեցին մեր կողքին, առանց նրանց աջակցման հնրարավոր չէր լինի կյանքի կոչել այս նախագիծը:

Ֆիլմի բյուջեն մոտավոր 150 միլիոն է, այն պարագայում, երբ այստեղ նստած դերասանները շատ մեծ քայլեր արեցին իմ հանդեպ՝ որպես ստեղծագործողի, գիտակցելով, որ ես այս նախագիծը կոմերցիոն նպատակով չեմ իրականացրել:

Գեղարվեստական արժեք ստանալու համար դերասանական նման աստղաբույլ էր հարկավոր: Երբ դերասանների ընտրությունը տեղի էր ունենում, ինձ անընդհատ հարցնում էին՝ չե՞ս վախենում շուրջդ այդքան կայացած դերասաններ հավաքել, իրենց ֆոնին կարող ես չերևալ:

Շնորհակալ եմ գործընկերներիս, բացի   նրանից, որ ամեն մեկը իր կերպարում փայլատակեց, այլև օգնեց, որ ես կարողանամ իմ շատ պատասխանատու դերակատարումն իրականացնել: Դերասանների ընտրությունը չի առաջնոդրրվել միայն հայտնիությամբ, այլև տաղանդով: Բացի այդ, սա մի պատմություն է, որն իսկապես ցանկալի էր, որ լավագույն դերասանները մասնակցերին: Ընտրությունը կատարել եմ անձամբ, Նազիկի հետ խորհրդակցելով:

 «Մարզումների ընթացքում մտածում էի՝ գուցե դադարեցվեն մարզումները և չլինի ֆիլմը». Նազիկ Ավդալյան

Մի քանի անգամ առաջարկ ստացել եմ իմ մասին ֆիլմ նկարահանելու, առաջարկները մերժել եմ: Աննայի հետ, առաջին անգամ, երբ 3 ժամ զրույց ունեցանք,  ՛և իր մոտեցումը հարցերին, և՛ իր պատկերացումներն այս ամենի շուրջ շատ լուրջ էր ու ինձ հավատ ներշնչեց: Ես հենց սկզբում ասացի, որ ծանրաձողը բարձրացնելը, մարզիկի մասին ֆիլմ նկարելը հեշտ չէ: Մարզումների ընթացքում կասկածում էի, մտածում՝ գուցե դադարեցվեն  մարզումները և չլինի ֆիլմը, բայց, ուրեմն պետք է լիներ: Աննան էլ բնավորությամբ ուժեղ է և հավատն ընթացքում ավելի ամրապնդվեց:

«Եզի նման աշխատեց, որ այսօր տեսնեք սայլի քաշած արդյունքը». Արտաշես Ալեքսանյան

Մենք չենք գիտակցում ինչ լեգենդի հետ գործ ունենք, որովհետև նրա՝ Նազիկ Ավդալյանի օրինակը համամարդկային է: Մարդկային սիրո, էմոցիաների խնդիր է բարձրացնում ֆիլմը: Եթե մեծ սեր չունենաս, չես հասնի նպատակիդ:

Լուսահոգի Սոս Սարգսյանն ասում էր՝ եզի նման աշխատեց, քաշեց էդ սայլը, որ այսօր տեսնեք այդ քաշած սայլի արդյունքը: Դրա համար, ես կոչ եմ անում բոլոր երիտասարդ դերասաններին, եթե ուզում են դառնալ արտիստ, պետք է նմանվեն Աննային: 

«Ֆիլմը չհանձնվող կնոջ մասին է». Սոս Ջանիբեկյան

Այս ֆիմում նկարահանվելը առանձնանում է իմ խաղացած բոլոր մյուս դերերից նրանով, որ իմ սիրած ժանրերից մեկն է և իրական դեպքերի հիման վրա կենսագրական ֆիլմ է: Պատմությունն ինքնին առանձնանում է, սցենարն եմ շատ հավանել:

Բացի այդ, կնոջ այդ տեսակը ներկայացնելով հասարակությանը շատ կարևոր է: Ֆիլմը չհանձնվող կնոջ մասին է, ոչ թե կարիերիստ, այլ կնոջ, ով հետևում է իր առաքելությանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա տեղի չէր ունենա, եթե Արսեն Գևորգյանը ձեր կողմից չթիրախավորվեր. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել
Ամենադիտված