Հայտնի մոդելի քույրը մահվան դուռն է հասել նիհարելու համար դեղամիջոցն ընդունելուց հետո
ՔաղաքականՀայտնի մոդել Քեյթ Մոսի կրտսեր քույրը՝ Լոթին, իր փոդքաստում խոսել է հայտնի դիաբետիկ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների մասին, որը նա ընդունել է, երբ որոշել է նիհարել։ Երկու շաբաթ գեր մարդկանց համար դեղամիջոցի չափաբաժիններ ընդունելուց հետո նա դադարել է ուտել և խմել և հայտնվել է հիվանդանոցում՝ ծանր ջրազրկմամբ:
Լոթին դեղամիջոցի ընդունումն անվանել է «իր կյանքի ամենավատ որոշումը» և զգուշացրել է մյուսներին չխաղալ իրենց առողջության հետ:
«Դեմքս կնճռոտվեց։ Ամբողջ մարմինը սպազմերի մեջ էր։ Ձեռքերս ասես կողպված լինեին, չէի կարողանում դրանք շարժել, թվում էր, կոտրելու եմ ոսկորներս: Անկեղծ ասած, դա ուղղակի սարսափելի էր»,- ասել է Մոսը:
Աղբյուր` Փաստինֆո