Սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիայից երկու տարի անց, Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները. Ազգային ճակատ
Քաղաքական2022-ի սեպտեմբերի 13-14 Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով։
Մինչ 2022 թ․ արդեն օկուպացված էր մի քանի տասնյակ քռ կմ ՀՀ տարածք։
2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը օկուպացիայի ծավալը հասցրեց մինչև 220 քռ կմ։
Ագրեսիայից երկու տարի անց, ՀՀ տարածքները շարունակում են օկուպացված մնալ՝
Ջերմուկ՝ 74 քռ կմ, Վարդենիս՝ 68 քռ կմ, Ներքին Հանդ՝ 23 քռ կմ, Սև լիճ / Իշխանասար՝ 16 քռ կմ, Ծղուկ / Ուխտասար՝ 20 քռ կմ, Ծիծեռնաքար՝ 12 քռ կմ և Կախակն՝ 8 քռ կմ։
2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 224 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ Սակայն, առ այսօր, նահատակված զինծառայողների միասնական ցանկ չի հրապարկվել։
«Ազգային ճակատ»