Արևմուտքն արդեն որոշել է թույլ տալ Ուկրաինային հարվածել Ռուսաստանի խորքերը
ԱյլԱրևմտյան երկրները «հավանականության շատ բարձր աստիճանով» արդեն որոշում են կայացրել թույլատրել Կիևին հեռահար զենք կիրառել Ռուսաստանի խորքերը հարվածելու համար, իսկ այժմ փորձում են այն լեգիտիմացնել հանրության աչքում, հայտարարել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այսօր հավանականության շատ բարձր աստիճանով կարելի է ասել, որ Արևմուտքում Ռուսաստանին հարվածելու համար մեծ հեռահարության սպառազինության օգտագործման սահմանափակումները վերացնելու որոշումը վաղուց ընդունված է։ Իսկ այժմ մենք պարզապես դիտում ենք դրա լեգիտիմացման վերջնական փուլը տեղեկատվական դաշտում հասարակական կարծիքի աչքում«, - ասել է ռուս դիվանագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Աղբյուր` Փաստինֆո