Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվեց Վերաքննիչ դատարանում
ՏեսանյութերԸնդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվեց Վերաքննիչ դատարանում: Հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը․
«2022 տարի տեղի ունեցած «Դիմադրության»շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է իր որոշումը (այս գործերի առնչությամբ Վերաքննիչ Վարչական դատարանի առաջին եզրափակիչ ակտը), որով Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, Վարչական դատարանի վճիռը` թողնվել անփոփոխ»,- մանրամասնել է նա։