Պարեկը փրկել է փաստաբան Հակոբ Ճարոյանի քրոջ կյանքը
ՏեսանյութերՀրապարակը գրում է.
Փաստաբան Հակոբ Ճարոյանի քույրը՝ Սուսաննա Ճարոյանը, սեպտեմբերի 10-ին իր ամուսնու ավտոմեքենայով Ալավերդի քաղաքից մեկնելիս է եղել Վանաձոր՝ հիվանդանոցում հերթական ստուգումն անցնելու։ Սակայն կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ճանապարհին` ճնշումը հասել է 200 մմ/ սս-ի։ Գիտակցելով, որ ինքը չի կարող սեղմ ժամկետում կնոջը հասցնել Վանաձորի հիվանդանոց, Սուսաննայի ամուսինը մոտեցել է ճանապարհին հերթապահություն իրականացնող պարեկին՝ ոստիկանության մայոր Ֆելիքս Բարեքյանին, որն էլ օգնության է հասել և բարձրախոսով զգուշացնելով` դեպի Վանաձոր երթևեկող ավտոմեքենաներին, որ ազատեն ճանապարհը, հիվանդ կնոջը շտապ հասցրել են հիվանդանոց։ Բժիշկները Սուսաննա Ճարոյանին զննել են եւ հայտնել, որ եթե նա մի փոքր ուշանար, մահն անխուսափելի էր լինելու։