Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ «Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի։
Տեղում լարված են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ վարորդներ, իբրև հողի սեփականատերեր «իրար միս էին ուտում»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։