ԱԳՆ-ն չի արձագանքում Բաքվի հայտարարությանը՝ պահնորդական ընկերության մասնակցության մասով. Փաստինֆո
ՀասարակությունՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանից հնչող դիրքորոշմանը, թե հայկական կողմի հետ չի քննարկվել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաքուն, արձագանքելով Երևանի դիրքորոշմանը, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման դեպքում մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, հայտարարել է, որ երբեք չի քննարկել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի մասնակցությունը։
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ ԱԳՆ-ին ու խնդրել հայտնել, թե արդյոք պահնորդական ընկերության ներգրավման հարցը քննարկվե՞լ է ադրբեջանական կողմի հետ, սակայն ԱԳՆ-ից ձեռնպահ մնացին արձագանքել։
Ի պատասխան հարցին՝ մամլո խոսնակը նշեց, թե արձագանք լինելու դեպքում կտեղեկացնեն։
«Դիրքորոշումը նախարարի կողմից Լյուքսեմբուրգի նախարարի հետ ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի հարցի հնչեցվածն է»,- ասաց խոսնակը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։