Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործով Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ 

Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստ է, որ տեղեկատվական հոսքերի արագացմանը և տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հանցագործությունների ու խարդախության նոր ձևեր են ի հայտ գալիս, որոնց մեծ մասն էլ ֆինանսական ուղղվածություն ունեն։ Ու մարդիկ շատ հաճախ չեն էլ կասկածում, որ իրենց ներկայացվող գրավիչ տեղեկատվության հետևում խարդախություն է։ Դա է պատճառը, որ բազմաթիվ դեպքերում թվային տիրույթում գործող հանցագործներին հաջողվում է շատ արագ իրենց սև գործն ավարտին հասցնել։

Արդյունքում կարող են գրանցվել այնպիսի դեպքեր, երբ մարդիկ իրենց ձեռքով բանկային տվյալներ են տրամադրում չարագործներին, ովքեր, հասանելիություն ստանալով ֆինանսական միջոցներին, յուրացնում են դրանք։ Կամ՝ սոցցանցերով կարող է ներկայացվել գրավիչ տեսանյութ գրավիչ ներդրում իրականացնելու մասին, որը չտեսնված եկամուտ է խոստանում։ Իսկ ո՞վ չի ցանկանում արագ հարստանալ։ Տարածված է նաև խարդախության տեսակը, երբ մարդիկ, համացանցում դիտելով գովազդային տեսանյութը, որտեղ իբր որևէ հայտնի մարդ է խոսում և վստահեցնում ներդրումներ կատարել այս կամ այն ընկերությունում, խաբվում են։ Տարբերակները բազմաթիվ են, ու, ցավոք, խարդախներն անընդհատ կատարելագործում են իրենց «գործիքակազմը»:

Քիչ չեն նաև կիբերհանցագործությունների այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները էլեկտրոնային նամակներ են ստանում, թե իբր իրենց հեռու բարեկամը որևէ եվրոպական երկրում գումար է իրենց կտակել, և որպեսզի ստանան այդ գումարները, պետք է տրամադրեն իրենց բանկային տվյալները կամ փաստաթղթային ձևակերպումներ կատարելու համար գումար փոխանցեն: Սա մի փոքր հին մեթոդ է, բայց դեռևս, ցավոք, աշխատում է:

Վերջերս նոր մեխանիզմ է կիրառվում, երբ զանգահարում են մարդկանց ու լացակումած հայտնում, թե իբր իրենց հարազատը վթարի է ենթարկվել, ու գումար է անհրաժեշտ: Ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում միայն սեպտեմբերի 10-11-ին հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16 700 դոլար է փոխանցվել: «Տպավորիչ» թվեր են, այնպես չէ՞:

Միևնույն ժամանակ, այսպիսի հանցագործություններն անընդհատ «կատարելագործվում» են, իսկ մեր հասարակությունը տեղեկատվական անվտանգության առումով մնում է շատ խոցելի վիճակում և արագ խաբվում է չարագործներին։ Իհարկե, այս իրողությունը միայն մեր հասարակությանը չի վերաբերում և բնորոշ է նաև այլ հասարակություններին, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը շատ անպատրաստ է և նույնիսկ ամենապրիմիտիվ դեպքերում հավատ է ընծայում խարդախներին։

Դա առաջին հերթին հանրության հետ տարվող աշխատանքի պակասի արդյունք է։ Տպավորություն է, որ տեղեկատվական անվտանգության մասով հասարակության իրազեկումը մնացել է ընդամենը մի քանի փորձագետի վրա, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց սոցցանցերի էջերով կամ այլ հարթակներով տեղեկատվական իրազեկումներ են կազմակերպում։ Ժամանակ առ ժամանակ նաև բանկերն են զգուշացնում ու պարզաբանումներ ներկայացնում այս թեմայի հետ կապված: «Հայփոստը» ևս մի շարք դեպքերում զգուշացնում է, որ տարածվող հաղորդագրությունների կամ մարդկանց ուղարկվող լինկերի հետ ինքը կապ չունի։ Նաև ոստիկանությունն է երբեմն հայտարարություններ տարածում։

Սակայն այս ամենը չի կարող բավարար լինել, որքան էլ նույն բանկերն իսկապես հետևողական են զգուշացման հարցում: Իրականում մեր երկրում գլոբալ մասշտաբի իրազեկում է անհրաժեշտ, որպեսզի խարդախության նույնիսկ «ամենաթարմ» սխեմաների դեպքում մեր քաղաքացիներն իրազեկ լինեն։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ պետությունն իր ձեռքը վերցնի տեղեկատվական հոսքերի կառավարման և իրազեկման ամբողջ գործընթացը։ Ամեն մի մանր խնդրի շուրջ կարող է պետական քարոզչամեքենան արշավ ծավալել, բայց քաղաքացիների կենսական շահերին վերաբերող հարցում պասիվություն է ցուցաբերում։ Այնինչ, աշխատանքն այս դաշտում պետք է լինի մշտական, համակարգված, իսկ իրազեկման ընթացքը պետք է ագրեսիվ բնույթ կրի, քանի որ քաղաքացիներին հասցված վնասն ինչ-որ առումով նաև պետությանը հասցված վնաս է։

Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով անընդհատ դիտվող, կրեատիվ նյութեր ու գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կներկայացվեն Հանրային հեռուստաընկերությամբ, այլ հեռուստաալիքներով, ռադիոյով, կայքերով, թերթերով ու սոցցանցերով։ Մենք իսկապես գործ ունենք ոչ միայն ֆինանսական, տեղեկատվական անվտանգության, այլև ազգային անվտանգության խնդրի հետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների
Ամենադիտված